ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Եթե Փաշինյանը գար, ապա Պուտինի ու նրա հանդիպումը 100 տոկոսով կկայանար». Ուշակով
19:36, 11.10.2023 | mamul.am
5427 | 1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանում կկազմակերպվեր, եթե Փաշինյանը գար ԱՊՀ գագաթնաժողովին, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է RIA-ն։
«Այստեղ մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ կապ հաստատել, քանի որ նա ներկա է լինելու, եթե Փաշինյանը գար, ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ իհարկե նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,- լրագրողներին ասել է նա։
Հոկտեմբերի 13-ին Ղրղզստանում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ներկա չի լինի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր