ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Գազայի հատվածից Ուկրաինայի քաղաքացիների շտապ տարհանում է նախապատրաստվում
22:00, 11.10.2023 | mamul.am
2824 | 0

Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտնել է, որ Գազայի հատվածից Ուկրաինայի քաղաքացիների շտապ տարհանում է նախապատրաստվում՝ կապված Իսրայելի պաշտպանության բանակի առաջիկա ցամաքային գործողության հետ։
Ինչպես հաղորդում է ուկրաինական Strana հրատարակությունը, Կորնիյչուկն ասել է, որ ուկրաինացիների տարհանումը «ժամերի հարց է»։ Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի մինչև հինգշաբթի՝ հոկտեմբերի 12-ը։

Այժմ Ուկրաինայի դեսպանատունը կազմում է բաց սահմանային անցակետով Եգիպտոս մեկնել ցանկացողների ցուցակները։ Ժամկետանց կամ վնասված փաստաթղթերը չեն խոչընդոտի մեկնելուն:

Ուկրաինացիները կարող են ազատորեն թռչել Իսրայելից` Բեն Գուրիոն օդանավակայանից, որը շարունակում է գործել։ Միաժամանակ հայտնի է, որ բազմաթիվ ընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Իսրայել, ինչը հանգեցրել է մնացած չվերթների տոմսերի գների կտրուկ բարձրացման։ Ուկրաինացիները, ովքեր կապ են հաստատել դեսպանատան հետ, շաբաթվա վերջին Իսրայելից չարտերով կտեղափոխվեն Մոլդովա.

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր