ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԱՄՆ-ը տվյալներ է ստացել, որ Իրանը չի իմացել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին․ #NYT
09:42, 12.10.2023 | mamul.am
3728 | 0

ԱՄՆ-ը տվյալներ է ստացել, որ Իրանը չի իմացել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին, գրում է The New York Times -ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզությանը։ Ըստ թերթի տվյալների՝ Իրանի իշխանությունների համար անակնկալ է եղել հարձակումը։

Ամերիկացի մի քանի պաշտոնյաների խոսքով՝ այս տեղեկությունն է՛լ ավելի է սրել կասկածները, որ Իրանն ուղիղ կապ ունեցել Իսրայելի վրա հարձակումը ծրագրելու հարցում, սակայն նման ապացույցներ չեն գտել։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ հետախուզությունը շարունակում է Իրանի հնարավոր մասնակցության առնչությամբ հետաքննությունը։

NYT-ն նշում է, որ Իրանը երկար տարիներ մեծ քանակությամբ զենք է մատակարարել ՀԱՄԱՍ-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր