ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից». Թաթուլ Հակոբյան
10:18, 12.10.2023 | mamul.am
24773 | 2

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից:
Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանց հետ է եղել նաև Դավիթ Իշխանյանը: Ավելացնեմ մեկ դետալ ևս: Երբ ռուսները պարոն Ղուկասյանին, Սահակյանին և Իշխանյանին ռուսական բազայից հանել են, նրանք մեկնել են Արցախի ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանի Ստեփանակերտի տուն, որտեղից էլ ադրբեջանական ԱԱԾ ստորաբաժանումը առևանգել/գերեվարել է նրանց ու տարել Բաքու:
Իսկ ահա Արայիկ Հարությունյանն առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից, որի բաժնետերներից մեկն ինքն է: Մեր տեղեկություններով, պարոն Հարությունյանը ձերբակալվելուց առաջ կապվել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարի տեղակալի հետ և առաջարկներ արել...
Կարճ ժամանակ անց ադրբեջանական ԱԱԾ հատուկ խմբավորումը ներխուժել է Թումանյան փողոցի վրա գտնվող կոնյակի գործարան և բռնի կերպով Հարությունյանին ձերբակալել ու տարել Բաքու:
Հ. Գ. Շատ տեղեկություններ չեմ ուզում տալ երկու պատճառով: Առաջին՝ դա կարող է վնասել, երկրորդ՝ տեղեկությունները իրարամերժ են, երբեմն՝ հակասական, իսկ ՀՀ տեղափոխված Արցախի ղեկավարները փորձում են երրորդ մարդկանց միջոցով իրենց հերոսներ ներկայացնել և փորձել ծածկել մի շարք ամոթալի արարքներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր