ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին». Տ. Աբրահամյան
13:48, 12.10.2023 | mamul.am
3127 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի շինծու գործով ազատությունից զրկված գեներալ Գրիգորի Խաչատուրովին և արդեն անհիշելի ժամանակներից ապօրինի կալանքի տակ գտնվող Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:
Նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող մի շարք անձանց տեսակցության նկատմամբ արգելք կա` Գարիկ Գալեյան, Նարեկ Մալյան և ուրիշներ:
Իշխանության վախերի և կոմպլեքսների հետևանքով մեծ թվով մարդիկ գտնվում են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, շատերն այնքան երկար են այնտեղ, որ նույնիսկ մարդիկ են հաճախ մոռանում:
Վերածվել ենք բանտապետության»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր