ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
ԵԽԽՎ բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը Pegasus լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար
15:42, 12.10.2023 | mamul.am
2903 | 0

ԵԽԽՎ ընդունած բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը Pegasus լրտեսական ծրագիր է օգտագործել մի խումբ հայ պաշտոնյաների լրտեսելու համար։ Բանաձևում խոսվում է որոշ անդամ երկրների կողմից լրտեսական ծրագրերի չարաշահման մասին։ Դրանց թվում է նաև Ադրբեջանը։ Ըստ տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից օգտվել են լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։

Բանաձևը երկրների կառավարություններին խորհուրդ է տալիս հետաքննություն անցկացնել և բացատրություններ ներկայացնել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր