ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
ՔՊ-ական պատգամավորն աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել. «Ժողովուրդ»
09:18, 18.10.2023 | mamul.am
4485 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում տեղավորելու արատավոր պրակտիկային վերջ տալու և այդ ամոթալի էջը մեր պատմության մեջ փակելու խոստում տված Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են խաբել հասարակությանը:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը և ամուսինը աշխատանքի են տեղավորվել ՀՀ Ազգային ժողովում: Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, հենց կնոջ՝ Էմմա Պալյանի օգնականն է ԱԺ-ում: Թե ինչով է կոնկրետ օգնում Ալբերտը Էմմային, պարզ չէ, քանի որ մինչ այս Ալբերտը գործազուրկ է եղել: Թերևս հիմա զուտ աշխատավարձ է ստանում: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի եղբորը՝ Հայկ Պալյանին, ապա նա էլ ՔՊ-ական մյուս պատգամավորի՝ Կարեն Սարուխանյանի օգնականն է: Հայկ Պալյանը նաև ՔՊ-ի համար հայհոյախոսող «ֆեյք է աշխատում»»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր