ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ռուսական հեռուստաընկերությունները հնարավո՞ր է Հայաստանում փակվեն». հարց՝ նախարարին
12:42, 19.10.2023 | mamul.am
4068 | 2

Օրեր առաջ ՀՌՀ-ն հայտնել էր, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել, իսկ ՔՊ-ական պատգամավորներից մեկն էլ ասել էր՝ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Վերջինի մասով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հրաժարվել է մեկնաբանել, միայն նշել է, որ խախտումներն իրենց ուշադրության կենտրոնում են, համապատասխան քայլեր կձեռնարկեն: Ճշտող հարցին՝ եթերազրկման հարց քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ, նշել է. «Եկեք առաջ չընկնենք, եթե նորություն ունենանք, կտեղեկացնենք»:

«Ռուսական հեռուստաընկերությունները հնարավո՞ր է Հայաստանում փակվեն». հարց՝ նախարարին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր