ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Իրանց շնորհիվ ԱԺ-ն կայունացավ որպես կրկես ու մահացավ որպես «ինստիտուտ»». Նարեկ Մարգարյան
15:00, 19.10.2023 | mamul.am
5016 | 1

Սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Մի նախկին ընկեր ունեի, որ 18թ. Իմ քայլից պատգամավոր էր դարձել ու դե մինչև 20թ. դեռ շփվում էինք: Ինձ հաճախ մեղադրում էր, որ ԱԺ-ն անլրջացնում ենք, իբրև կրկես ենք ներկայացնում, ակնարկում էր, որ պատվեր ա դրա մեջ նկատում մութ ուժերից, իսկ իրանք ուզում են այն կայացնել որպես ինստիտուտ: Ու դե նենց չի, որ 19թ. էս սաղ եզությունները չէին կատարվում հենց իրանց «ինստիտուտ»-ում՝ էլի աներձագ պատգամավոր կար, էլի լեզվակռիվ, խփոցի, քֆուր, ՍԴ շրջափակելու կոչեր, հենց ԱԺ-ն շրջափակելը ու հրաժարական պահանջելը: Այսինքն տարրական էշությունից մինչև ուղղակի հակասահմանադրական մի քանի էջանոց մենյու էր: Բայց էյֆորիան դեռ օդում կախված էր:
Ուզում եմ ասել հենց իրանց շնորհիվ ու ջանքերով ԱԺ-ն կայունացավ որպես կրկես ու մահացավ որպես «ինստիտուտի» հավակնորդ: Ինչ 18 թվին, ինչ 23 թվին ամուսնուն դրսում չսպասացնող պատգամովրով հանդերձ: Էս էիք, էս եք ու անկասկած էս էլ մնալու եք:
ՀԳ՝ Կրկեսը սենց ամեն անգամ վիրավորում ենք, ուզում եմ ներողություն խնդրել կրկեսներից: Կրկեսները քրտնաջան աշխատանքի, վարքի հստակ կանոնների, դարերի ավանդույթներով, անվտանգության լրջագույն պրոտոկոլներով ինստիտուտներ են: Դիսցիպլինայով, որը շատ այլ ինստիտուտների կարա օրինակ ծառայի: Մի բան, որ ԱԺ-ն այդպես էլ չդառավ ու դեռ ահագին էլ հետ գլորվեց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր