Հինգշաբթի, հոկտեմբերի 19-ին, Փարիզի Հանրապետության հրապարակում տեղի է ունենում պաղեստինամետ ցույց: Այս մասին դեպքի վայրից հայտնում է «Իզվեստիա»-ի թղթակից Անաստասիա Ռիկեսան։ TF1 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Փարիզի վարչական դատարանն այդ օրը կասեցրել է պրեֆեկտուրայի արգելքը՝ ի պաշտպանություն Պաղեստինի զանգվածային ցույցի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաղեստինամետ ցույցերի արգելքը բացատրել է` որպես Իսրայելի զոհերի հետ համերաշխության նշան, ինչպես նաև «ուլտրաարմատական տարրերի ներթափանցման վտանգ»-ի կանխման փորձ։ Եվրոպական շատ երկրներ արգելում են Պաղեստինին աջակցող ցույցերը: Չնայած դրան՝ մարդիկ դուրս են գալիս փողոց։ Իշխանությունները կարծում են, որ հանրահավաքների անցկացումը կարող է սպառնալ հասարակական կարգին և անվտանգությանը։ |