«Պատերազմի սպառնալիքի տակ հրամանագրով լուծարվել է Արցախի Հանրապետությունը, ի՞նչն է խնդիրը, որ ԱԺ նիստ չի հրավիրվում՝ հրամանագիրը բեկանելու շուրջ»,- դիմելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ հարցրին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները: «Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ծանո՞թ եք փաստաթղթին: Փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ դրա և՛ դրական, և՛ բացասական կողմերին տեղյակ ենք: Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով: Առաջիկայում բոլոր հարցերին անդրադառնալու եմ՝ և՛ էդ, և՛ էն փաստաթղթին, որն ընդունվել ա ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով»,- ասել է Արցախի նախագահը: Հիշեցնենք՝ հավաքվածներն իրենց դժգոհությունն են արտահայտում Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, ինչպես նաև աշխատավարձերի և պետաշխատողների աշխատանքից ազատման վերաբերյալ։ |