ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ». Շահրամանյան
12:06, 20.10.2023 | mamul.am
5680 | 1

«Պատերազմի սպառնալիքի տակ հրամանագրով լուծարվել է Արցախի Հանրապետությունը, ի՞նչն է խնդիրը, որ ԱԺ նիստ չի հրավիրվում՝ հրամանագիրը բեկանելու շուրջ»,- դիմելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ հարցրին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները: «Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ծանո՞թ եք փաստաթղթին: Փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ դրա և՛ դրական, և՛ բացասական կողմերին տեղյակ ենք: Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով: Առաջիկայում բոլոր հարցերին անդրադառնալու եմ՝ և՛ էդ, և՛ էն փաստաթղթին, որն ընդունվել ա ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով»,- ասել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք՝ հավաքվածներն իրենց դժգոհությունն են արտահայտում Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, ինչպես նաև աշխատավարձերի և պետաշխատողների աշխատանքից ազատման վերաբերյալ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր