ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Զելենսկին, այնուամենայնիվ, կայցելի Իսրայել` Ռուսաստան-Իրան առանցքին հակակշռելու նպատակով. Channel 12
21:54, 03.11.2023 | mamul.am
3392 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Իսրայել այցի նախապատրաստական ​​աշխատանքները գտնվում են «առաջադեմ փուլում» և սպասվում է, որ այն տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է իսրայելական Channel news 12 հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշին։
Զելենսկին առաջարկել էր գալ ավելի քան երկու շաբաթ առաջ, սակայն Իսրայելը դա վաղաժամ էր համարել, քանի որ հրեական պետության պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ դեռ համեմատաբար վաղ փուլում էր, թեև երկրի իշխանություններն արդեն հյուրընկալել էին այլ առաջնորդների ամբողջ աշխարհից։
Զելենսկու ժամանումը և վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իսահակ Հերցոգի և իսրայելական այլ առաջնորդների հետ լուսանկարը «մեսիջ կլինի, որ լուսավորյալ աշխարհը հարձակման է ենթարկվել՝ բախվելով հարձակվող աշխարհին, որը պակաս լուսավորյալ է», ասվում է հեռուստատեսային զեկույցում։ «Սա կնշանակի Իսրայելի, Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև միասնական ճակատ` ընդդեմ Ռուսաստան-Իրան առանցքի»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ հավելելով, որ Իսրայելը գիտակցում է, որ այցը կբարձրացնի իր գործողությունների օրինականությունը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում: Զելենսկին կարող է ժամանել արդեն երկուշաբթի կամ երեքշաբթի, ասվում է զեկույցում։
Անցած տարվա ընթացքում Իսրայելը ընդդիմացել է Ուկրաինայի հետ մերձեցմանը, որպեսզի չբարկացնի Ռուսաստանին, որը վերահսկում է Սիրիայի երկինքը: Երուսաղեմի դիրքորոշումը նյարդայնացրել է Վաշինգթոնին և երբեմն զայրացրել Կիևին, որի հարձակողական զենքի խնդրանքը բազմիցս մերժվել է, ասում են իսրայելցի մեկնաբանները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր