ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Իսրայելը մեղադրում է Իրանին նավի կալանման համար
19:36, 19.11.2023 | mamul.am
3118 | 0

Իսրայելի իշխանությունները դատապարտում են Եմենի հութիների կողմից Galaxy Leader բեռնատար նավի կալանումը և հարձակման մեջ մեղադրում Իրանին։ Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումը միջազգային նավի վրա: Նավը, որը պատկանում է բրիտանական ընկերությանը և շահագործվում է ճապոնական ընկերության կողմից, Իրանի քմահաճույքով զավթվել է Եմենում հութի զինյալների կողմից»,- ասվում է տեքստում:

Նեթանյահուի գրասենյակի տվյալներով՝ նավի վրա «անձնակազմի` տարբեր ազգությունների 25 անդամ կա, այդ թվում՝ ուկրաինացիներ, բուլղարացիներ, ֆիլիպինցիներ և մեքսիկացիներ»։ «Նավում իսրայելցիներ չեն եղել»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

«Սա իրանական ահաբեկչության ևս մեկ գործողություն է, որը քայլ առաջ է ազատ աշխարհի քաղաքացիների դեմ Իրանի ագրեսիայի շղթայում և միջազգային հետևանքներ է ստեղծում գլոբալ նավագնացության ուղիների անվտանգության վրա»,- ավելացրել է գրասենյակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր