ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Պուտինը 10 սուպերզբոսանավ ունի. #Досье
16:48, 20.11.2023 | mamul.am
7000 | 0

«Досье» կենտրոնի հետաքննողները պարզել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս երկու սուպերզբոսանավ ունի: Այդպիսով, նրա սուպերզբոսանավերի թիվը հասել է 10-ի: Վերջին հայտնաբերված զբոսանավերն են՝ 71-մետրանոց Victoria-ն և նրան ուղեկցող 38-մետրանոց Orion-ը: Victoria-ն անվանում են Պուտինի սևծովյան նավատորմի ֆլագմանը: Զբոսանավը հաջողվել է հայտնաբերել անօդաչուի օգնությամբ: Մասնավորապես, դրա վրա նկատել են մեծ V տառ: Victoria-ն կարող է ընդունել 28 մարդ: Նավի գինը կազմում է 50,1 մլն դոլար: 2021 թվականի ամռանը այն դուրս է եկել Սոչիից և հասել մինչև Ղրիմ: Զզբոսանավին ուղեկցրել է Orion-ը։

Պուտինը 10 սուպերզբոսանավ ունի. #Досье
Պուտինը 10 սուպերզբոսանավ ունի. #Досье
Պուտինը 10 սուպերզբոսանավ ունի. #Досье
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր