ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
Հրանտ Մարգարյանին ԱԱԾ են կանչել ու հարցաքննել
18:12, 09.12.2023 | mamul.am
2542 | 0

Օրերս ԱԱԾ է հրավիրվել և հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, գրում է «Արմլուր»-ը։ Նրան ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:

«Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի և կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում է, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը կառերեսվեն։ Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Նորայր Ասլանյանի փաստաբան Արմեն Անդրիկյանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է»,- գրել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե որ քրեական գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Վիտալի Բալասանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:

Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, և գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր