ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մեքենան ընկել է ձորը. 5 դպրոցականի տեղափոխել են հիվանդանոց
20:48, 16.12.2023 | mamul.am
4734 | 0

Արագածոտնի մարզում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 անչափահաս է տուժել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում։ Մեքենան վարել է Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Խոսրով Գ.-ն։

Վթարի հետևանքով ուղևորները՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 16-ամյա Տիգրան Հ.-ն, 16-ամյա Գառնիկ Ա.-ն, 16-ամյա Անի Պ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն և 17-ամյա Նարե Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։

Բոլոր երեխաները սովորում են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր