ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+32 °C
ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են
19:36, 09.12.2023 | mamul.am
5131 | 0

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 20-ամյա Բորիս Գ.-ն:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ նա նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր