ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
«Տիրամայրը մանկան հետ». Սպիտակավորի վանքի բացառիկ քանդակը
23:30, 10.12.2023 | mamul.am
4245 | 0

Վայոց Ձորում գտնվող նշանավոր վանքերից մեկը՝ 14-րդ դարում Պռոշյան իշխանների կառուցած Սպիտակավորը, ուշագրավ է ոչ միայն իր հոգևոր, մշակութային, քաղաքական կարևոր դերով, այլ նաև քանդակագործական այնպիսի օրինակներով, որոնք բացառիկ են միջնադարյան հայկական քանդակագործական արվեստի համար։ 1321 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին ուխտավորներին անմիջապես գրավում է մուտքի վերևի ճակատակալի բարձրաքանդակով, որի վրա պատկերված է «Տիրամայրը մանկան հետ» տեսարանը։

«Տիրամայրը մանկան հետ». Սպիտակավորի վանքի բացառիկ քանդակը
Այս տեսարանը Զարգացած միջնադարում Վայոց Ձորյան քանդակագործական դպրոցի ամենասիրված թեմաներից մեկն է։ Նման տեսարան է հանդիպում Նորավանքի նշանավոր Բուրթելաշեն եկեղեցու մուտքերի ճակատակալներին, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու գլխավոր ճակատակալին, սակայն Սպիտակավորի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Տիրամայրը մանկան հետ» տեսարանը աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով։ Ճակատակալի կենտրոնում պատկերված է Տիրամայրը, որի գրկում կիսաքթեք նստած է մանուկ Քրիստոսը։ Մայրը խանդաղատանքով հպվել է որդու լուսապսակին։ Այս տեսարանը մասնագետները մեկնաբանում են որպես «Ճանապարհ ցույց տվող», երբ տիրամայրը, շատ լավ գիտակցելով որդու ճակատագիրը, այնուհանդերձ հեզորեն ընդունում է այն և մարդկությանը ցույց տալիս փրկության ճանապարհը՝ հանձինս մանուկ Քրիստոսի։ Պատկերն ամբողջովին առնված է ճոխ զարդաքանդակ ունեցող շրջանակի մեջ և դիտորդին հիացնում է իր մանրամասներով։
«Տիրամայրը մանկան հետ». Սպիտակավորի վանքի բացառիկ քանդակը

Սպիտակավոր վանքը նշանավոր է նաև նրանով, որ 1987 թվականին այստեղ են վերաթաղվել գարեգին Նժդեհի մասունքները և այն դարձել է Նժդեհյան ուխտի կարևոր վայրերից մեկը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր