ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ինչքան ուզում ես` մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է». Էդուարդ Շարմազանով
00:06, 20.12.2023 | mamul.am
3699 | 0

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգակործան պատուհաս և կապիտուլյանտ, եթե «2019-ից պարզ էր՝ ԼՂ-ի մասով հայկական երեսուն տարվա խոսույթը փլուզվում է», ինչո՞ւ նույն 2019-ին Ստեփանակերտում գոռացիր` Արցախը Հայաստան է և վերջ։
Ինչո՞ւ մերժեցիր համանախագահների կարգավորման առաջարկը։
Ինչո՞ւ ուլտիմատումներ ներկայացրեցիր համանախագահներին։
Ինչո՞ւ թույլ տվեցիր պատերազմը։
Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին մերժեցիր պատերազմ դադարեցնելու ռուսական առաջարկները։
Ինչո՞ւ…
Գոնե լռիր էլի, ի սեր Աստծո։
Դու ո՞նց ես այս մեղքի տակից դուրս գալու, քո մեղքերին արդարացում չկա, ինչքան ուզում ես` մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է՝ դու պատմության ու սերունդների դատաստանին ես արժանանալու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր