ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Միսս Ֆրանսիա-2024»-ը` քննադատության թիրախում
22:06, 20.12.2023 | mamul.am
6656 | 0

«Նրա կազմվածքը բավականաչափ կանացի չէ, իսկ մազերը չափազանց կարճ են»,- ահա այսպես են արձագանքել սոցիալական ցանցերի օգտատերերը 2024 թվականի Միսս ֆրանսիայի ընտրությանը։
Մեկդարյա պատմության մեջ առաջին անգամ «Միսս Ֆրանսիա» տիտղոսին արժանացել է կարճ սանրվածքով գեղեցկուհի։ Էվա ժիլը՝ երկրի հյուսիսից ժամանած 20-ամյա ուսանողուհին, իր հաղթանակն անվանել է «բազմազանության հաղթանակ»։ «Ոչ ոք չպետք է ձեզ թելադրի, թե ով լինեք դուք»,- հայտնել է նա իր հարցազրույցներից մեկում։
Նախորդ հանգստյան օրերին ֆրանսիական Դիժոն քաղաքում տեղի ունեցած գեղեցկության մրցույթին Էվա Ժիլը ներկայացնում էր Օ-դը-Ֆրանս շրջանը։ Գեղեցկուհին Լիլի համալսարանում սովորում է մաթեմատիկա և վիճակագրություն։
Նրա հաղթանակի շուրջ արձագանքները ոչ միանշանակ են եղել։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր գոհ են մնացել մրցույթի արդյունքից և մրցանակակրին համեմատել են ամերիկյան մի շարք աստղերի հետ։ Սակայն գեղեցկուհու հասցեին նաև մեծ թվով ատելությամբ լի մեկնաբանություններ են հայտնվել՝ կապված կազմվածքի և կարճ սանրվածքի հետ։
Մինչդեռ Միսս Ֆրանսիան շատ ինքնավստահ է և հարցազրույցներում հաճախ է կրկնում, որ իր յուրահատկությունը ոչ թե իր մազերի, այլ իր անձի մեջ է։

Միսս Ֆրանսիա-2024
Միսս Ֆրանսիա-2024
Միսս Ֆրանսիա-2024
Միսս Ֆրանսիա-2024
Միսս Ֆրանսիա-2024
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր