ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Չե՞ն հասկանում, որ Ուկրաինայից հետո ռուսները վերջնականապես լուծարելու են Հայաստան պետությունը». Սամվել Ասլիկյան
02:18, 23.12.2023 | mamul.am
7509 | 0

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ մարդիկ կան, որոնք ուրախանում են այն բանից, որ Արևմուտքը թուլացրել է Ուկրաինային օգնությունը: Ասում են` տեսա՛ք,՝ մենք ճի՛շտ էինք, Ռուսաստանը հզոր է:
Նախ ասեմ, որ ես վստահ եմ, որ ի վերջո Ուկրաինան հաղթելու է: Այո, Արևմուտքը թուլացրել է օգնությունը: Այո, ԱՄՆ-ում տեղի են ունենում ներքին գործընթացներ, որը դանդաղեցնում է աջակցություն: Այո, հոգնածություն կա պատերազմից, և պատերազմը երկարում է: Բայց պարզ է մի բան, որ ուկրաինացի ժողովուրդը չի՛ հանձնվելու և կռվելու է մինչև վերջ, որի շնորիվ 2024 թվականին Արևմուտքը կավելացնի օգնությունը:
Բայց եկեք պատկերացնենք, որ ներկա սահմանները ֆիքսվում են, Ռուսաստանը «հաղթում» է (2 տարվա ընթացքում մի հատ մարզկենտրոն Մարիուպոլ են գրավել) և Ուկրաինան կորցնում է իր տարածքների մի մասը:
Հետո՞: Արևմուտքի օգնության թուլացումից ուրախացողներն ինչի՞ վրա են ուրախանում: Չե՞ն հասկանում, որ Ուկրաինայից հետո ռուսները վերջնականապես լուծարելու են Հայաստան պետությունը:
Դա՞ են ուզում: Դուք դեբիլ եք, թե՞ սրիկա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր