ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սաակաշվիլու վիճակը բարելավվել է». բժիշկներ
18:30, 25.12.2023 | mamul.am
2877 | 0

2022 թվականի մայիսից Թբիլիսիի մասնավոր «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ընդհանուր վիճակը բարելավվել է: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխայիձեն:

«Սաակաշվիլու ընդհանուր վիճակը բարելավվել է: Սակայն լաբորատոր հետազոտությունների արդյունքներին պետք է ուշադիր լինել: Նրա ճնշումը պարբերաբար բարձրանում է: Այս փուլում մենք կարծում ենք, որ հիվանդը բավարարում է բոլոր այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են հիվանդանոցում բուժումը շարունակելու համար»,- ասել է Չխայիձեն:

Վրաստանի ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցությունն ավելի վաղ արդարադատության նախարարությանը կոչ է արել նախկին նախագահին բանտ տեղափոխել: Կուսակցությունում նշել են, որ Սաակաշվիլին լավ տեսք ունի, առցանց միանում է իր դատավարություններին և զբաղվում քաղաքական քարոզչությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր