ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+29 °C
«Եվ ոչ մի կաթիլ ազգային սիմվոլ Հանրապետության հրապարակում». Կարինե Փանոսյան
02:18, 28.12.2023 | mamul.am
3341 | 1

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում են, 1 մլն դոլար է ծախսվել հրապարակի ամանորյա հարդարանքների վրա։
Լույսերը միշտ էլ գրավիչ են, սակայն ճաշակի ու տրամաբանության ոչ մի նշույլ չկա Հանրապետության հրապարակի հարդարանքներում։
Երգող շատրվանների տեղում դրված ինչ-որ «դաշնամուրը»` շրջապատված անհասկանալի լուսամփոփերով` իմ պայծառագույն երևակայությանը չեն հասնում։ Ես չեմ հասկանում, թե այդ հարդարանքների համալիրն ինչ է մեզ պատմում։
Իսկ խղճուկ, ցանցառ կանաչ կոնը ոչ մի կերպ չի մոտենում եղևնի լինելու տրամաբանությանը։
Եվ որքան էլ տարօրինակ է, հակառուսական իշխանությունները հրապարակը լցրել են տասնյակ Դեդ Մոռոզներով, Ձյունանուշիկներով և Դիսնեյի տարբեր հերոսներով. Ֆանտաստիկ կոնտրաստ է։
Եվ ոչ մի կաթիլ ազգային սիմվոլ Հանրապետության հրապարակում։ Ոչ Կաղանդ պապ կա, ոչ խլվլիկներ, ոչ հայկական վիշապներ, ոչ մի հայկական տոնական երգ...
Ու իմ վճարած հարկերից իմ սիրելի քաղաքի իմ կողմից չընտրված իշխանությունն ինձ պարտադրում է ո՛չ իմ ճաշակով, ո՛չ իմ ազգային, ո՛չ իմ երկրի շահից բխող անդեմ, անօրինակ, անճաշակ, անգամ գռեհիկ ու գերթանկարժեք ներկայացում։
Իսկ մի քանի հազար մարդ սեփական երեխայի ողջ տարվա սպասելիք նվերը իր իսկ երեխայի ցանկությամբ ուղարկում է այն երեխաներին, որոնք առանց տանիք են մնացել։
Մնում է հիշել, որ մենք չենք թողնում, որ լավ աշխատեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր