Արվեստագետ Ֆիլիպ Կիրկորովի կայքն արգելափակված է։
Նրա կայք մուտք գործելիս հայտնվում է «Սխալ 4030» գրությունը:
«Կայքն արգելափակված է։ Խնդրում եմ այցելել ավելի ուշ»,- ասվում է երգչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ TNT-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին հայտնել էր, որ Կիրկորովի մասնակցությամբ «Իվան Վասիլևիչը փոխում է ամեն ինչ» ֆիլմի ավարտն սկսել են վերանկարահանել։
Նախօրեին հայտնել էինք, որ Կիրկորովը ներողություն է խնդրել «մերկ երեկույթին» մասնակցելու համար: