«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արևշատյանից բացի, ևս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը ևս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Գրել էինք, որ այս դեպքով Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի խցում: Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ ևս եղել է հեռախոս՝ գործի համար արժեքավոր նյութերով»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
|