ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Գագիկ Սուրենյանը՝ Ամանորին ու հունվարին սպասվող եղանակի մասին
11:18, 29.12.2023 | mamul.am
7585 | 0

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացնում է առաջիկա օրերի և հունվար ամսվա եղանակի կանխատեսումը. «Օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ՝ 6-8 աստիճանով: Առաջիկա 5 օրերին օդային տաք հոսանքները չեն նահանջելու. մինչև հունվարի 5-6-ը գտնվելու ենք տաք օդի ալիքի ազդեցության գոտում ու ՀՀ ողջ տարածքում հաստավելու է առանց տեղումների եղանակ: Ուժեղ քամիներ, գետնաբուք առաջիկա 5 օրերին չենք սպասում: Ինչ վերաբերում է հունվար ամսվա կանխատեսումներին, ապա օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ-ում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր՝ 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ, ունենալու ենք անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար»,- նշել է Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանը՝ Ամանորին ու հունվարին սպասվող եղանակի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր