ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Երբ Մհերը համբուրեց իմ այտը, սկսվեցին խոսակցությունները»․ Անի Երանյան
15:00, 02.01.2024 | mamul.am
7158 | 0

Դերասանուհի Անի Երանյանը, LIFEROOM-ի եթերում անդրադառնալով իր և հաղորդավար Մհեր Բաղդասարյանի սիրավեպի մասին լուրերին ու պատասխանելով հարցին՝ քանի որ ռեալիթի շոու ևս կա, որի շրջանակում ցույց են տալիս հարաբերությունները, ի վերջո դա ռեալիթի՞ է, թե՞ շոու, ասել է․ «Ռեալիթի շոու․․․ Երբ միջոցառման ժամանակ Մհերը համբուրեց իմ այտն ու պարեցինք, սկսվեցին այդ խոսակցությունները, մենք էլ ասացինք՝ տեսնենք՝ ինչպե՞ս է զարգանում ու դրանից ստեղծվեց ռեալիթի»։ Հարցին՝ զգացմունքներ ունի՞ Մհերի հանդեպ, նշել է․ «Իհարկե, նրան շատ սիրում եմ, նա ինձ համար կարևոր մարդ է»։ Դիտարկմանը՝ քննարկվում է սիրավեպը, անձնական հարաբերությունները, խոսքն այդ զգացմունքների մասին է, ասել է․ «Քանի դեռ մեր ռեալիթին չի ավարտվել, հարցը թողնեմ անպատասխան․ թող մեր ռեալիթիում տեսնեն։ Եթե կա հաղորդում, ճիշտ կլինի՝ էդտեղով էլ տեսնեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր