Մայիսի 4-ին, ժամը 06:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ |