ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ
11:48, 09.01.2024 | mamul.am
2607 | 0

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ-ի մոտ՝ դժգոհելով Կառավարության որոշումից: Վերջինների խոսքով՝ ատեստավորման հետևանքով իրենք մնացել են առանց աշխատանքի: «Կամավորն անցնելուց հետո 57 միավոր եմ հավաքել, ինձ ազատել են աշխատանքից: Նամակ եմ գրել նախարարություն, ասել են՝ մենք ձեզ հնարավորություն ենք տվել բարձրագույնն ավարտելու, չեք սովորել, ու սա հաշվի առնելով, կամավորի շեմն էլ չեք հաղթահարել, դուրս եք մնում»,- ասաց ուսուցիչներից մեկը:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում հայտարարել էր, որ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, և այսօր դպրոցներում դասավանդում են` ունենալով միջին մասնագիտական կրթություն: Նախարարն ասել էր, որ առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս և ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը:

Միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր