ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Միակ ելքը պատրանքները մի կողմ դնելը և Հայաստան պետություն-ամրոցի ստեղծումն է». Վարդան Ոսկանյան
02:06, 14.01.2024 | mamul.am
1728 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր հասարակությանը պարբերաբար «ներարկվող» ամենավտանգավոր մոլորություններից մեկն այն է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբն, իբր, կարող է համաձայնել Հայաստանի համար գոնե ոչ մահացու պայմաններով խաղաղության։
Ըստ ամենայնի, որպես նման մոլորության չբարձրաձայնվող, սակայն հիմնական փաստարկ է դիտարկվում այն, որ այդպիսի խաղաղությունը ձեռնտու կարող է լինել Բաքվին և շատ հարցերում վերջինիս օպերատոր Անկարային, որովհետև դրանով հնարավոր կդառնա չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։
Սա, մեղմ ասած, կոպտագույն սխալ է, որովհետև Բաքվի բարբարոսական վարչախումբը և նրա օպերատորը տեսնում են նույն խնդրի լուծման բոլորովին այլ՝ ավելի «հիմնավոր», ուղի։
Եվ դա իրականում Հայաստանի փաստացի չգոյությանը հասնելն է, ինչը Բաքվի և Անկարայի համար ինքնաբերաբար կնշանակի ռուսական ազդեցության ոչ միայն չեզոքացում, այլ նաև ամբողջական բացառում։
Ուստի, չեմ դադարելու պնդել, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ հարաբերվելիս միակ ելքը պատրանքները մի կողմ դնելը և Հայաստան պետություն-ամրոցի ստեղծումն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
09:48, 06.02.2024
1976 | 0
դեպի վեր