ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Սոսի Խանիկյանի մահացու վրաերթի գործը նորից կքննվի
00:00, 14.01.2024 | mamul.am
4264 | 0

Սոսի Խանիկյանի վրաերթի գործը նորից կքննվի։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է փաստաբան Թամարա Բաղդասարյանը։

«Չնայած ոմանց մեծ ջանքերին` Սոսի Խանիկյանի վրաերթի գործը նորից կքննվի և հուսամ` այս անգամ մեղավորները կենթարկվեն պատժի։ Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է և ուժ է ստացել կարճման դեմ մեր կողմից ներկայացված բողոքը բավարարելու մասին որոշումը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Սոսի Խանիկյանը 2021 թվականի մարտի 1-ին ավտովթարի զոհ է դարձել։ Նա «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակն էր, սցենարիստ էր, նաև բազմաթիվ հիթերի հեղինակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր