ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մինչդեռ շքեղաշուք պալատներում արաբ առաջնորդները խոստանում էին պաղեստինյան դատին աջակցության մասին». Արմեն Պետրոսյան
01:18, 18.01.2024 | mamul.am
2304 | 0

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Մեծ տարածաշրջանում Եմենի հութիական «Անսար Ալլահ» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային միանալու հարցում արաբական բազմաթիվ շահագրգիռ երկրներ (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Կատար, Եգիպտոս, Հորդանան, Քուվեյթ, բացի Բահրեյնից, որը միացել է) էական կաշկանդվածություն ունեն ոչ ավել ոչ պակաս հատկապես այն պատճառով, որ այս արաբական զեյդիական-շիայական խմբավորումը, ըստ էության, արաբական միակ դերակատարն է (լիբանանյան «Հիզբալլահի» անվճռական ու ձևական մանևրները չհաշված), որն առարկայական խնդիրներ է ստեղծում Գազայում պաղեստինցիների կոտորած իրականացնող Իսրայելի և նրա դաշնակիցների համար...
Մինչդեռ մինչ այս շքեղաշուք պալատներում, բարձրակարգ հյուրանոցներում բոլոր համաժողովներին արաբ առաջնորդները և ոչ միայն, իրար հերթ չտալով, խոստանում էին պաղեստինյան դատին անվերապահ աջակցության մասին...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր