ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Շատ հարուստ ընկերս ասում է` եթե ձեր քաղաքապետարանը գումարով գործ է անում, ապա ինքը պատրաստ է գնել Երևանը». Վարդան Հարությունյան
02:18, 18.01.2024 | mamul.am
3328 | 0

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես մի շատ հարուստ ընկեր ունեմ։ Աֆրիկայի ամենաաղքատ երկրից է՝ Բուրունդիից։ Անցած ամառ ինձ հյուր էր եկել։ Գառնի-Գեղարդ տարա՝ հավանեց շատ, իսկ Երևանը չհավանեց բոլորովին։ Այս քաղաքը, ասում է, պետք է քանդել հիմնահատակ ու տեղը նորը կառուցել՝ կավից։
Մի երկու օր առաջ զանգել էր։ Ոգևորված էր։ Ասում էր, թե լսել է, որ մի բանկիր 254 մլն դրամի դիմաց Երևանի թենիսի կորտերի տեղն իր ցանկացած շինությունը կառուցելու իրավունք է գնել։
Հաստատեցի լուրը։
Ասում է․
- Փաստորեն՝ կաշառքո՞վ։
Ասում եմ․
- Դե, այդպես է ստացվում։
Եթե ձեր քաղաքապետարանը գումարով, ասում է, գործ է անում, ապա ինքը շատ ավելի մեծ գումարով պատրաստ է գնել Երևանը՝ առանց Նորքի զանգվածի, Զեյթունի ու Ավանի։ Ասում է, թե քաղաքի ցածրադիր հատվածը վերակառուցելու հիանալի միտք ունի։
Մնում է, որ այս գրավիչ առաջարկը քաղաքապետարանի ու, ընդհանարապես, երկրի ղեկավարներին հասնի։ Եթե տեղեկանան, վստահ եմ, կհամաձայնեն, քիչ գումար չի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր