ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վրացական եկեղեցում Ստալինի պատկերը կփոխարինեն քաղցկեղից բուժված կնոջ պատկերով
21:54, 17.01.2024 | mamul.am
2240 | 0

Թբիլիսիի Սուրբ Երրորդության (Սամեբա) մայր տաճարում Մատրոնա Մոսկվացու սրբապատկերի վրա ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի պատկերը կփոխարինեն քաղցկեղից բուժված կնոջ պատկերով, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ հղում անելով «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավիին:

«Այդ ֆիգուրը կփոխարինեն, օրինակ, քաղցկեղով հիվանդ կնոջ պատկերով, որին բուժել է Մատրոնան: Դա 10 սանտիմետրանոց ֆիգուր է, այն փոխարինելու համար անհրաժեշտ է մոտ կես ժամ: Ես որևէ բան չէի փոխի, սակայն այդ հարցում համաձայնել եմ պատրիարքարանի հետ»- ասել է քաղաքական գործիչը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր