ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Բաշկորտոստանում զանգվածային ցույցերի մասնակիցներին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում
23:36, 17.01.2024 | mamul.am
2757 | 0

Բաշկորտոստանում հունվարի 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցների դեմ գործեր են հարուցվել «զանգվածային անկարգությունների» վերաբերյալ: Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով: Այս մասին հայտնել է Բաշկորտոստանի Հանրային խորհրդի ղեկավար Ռաֆայել Դիվաևը։

«Սա քրեական օրենսգրքի շատ լուրջ հոդված է՝ առանձնապես ծանր կատեգորիայի։ Զանգվածային անկարգությունները սպառնալիք են երկրի ազգային անվտանգության համար, ուստի այս հոդվածով պատիժը բավականին լուրջ է: Խորհուրդ եմ տալիս ուշքի գալ, բոլոր վիճելի հարցերը կարելի է լուծել օրինական ճանապարհով»,-ասել է նա:

Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Բայմակի շրջանային դատարանի շենքի դիմաց, որպեսզի պահանջեն ազատ արձակել ակտիվիստ Ֆայիլ Ալսինովին, որին հունվարի 17-ին 4 տարվա ազատազրկման են դատապարտել «ազգամիջյան թշնամանք հրահրելու» մեղադրանքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր