ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձևը
21:36, 17.01.2024 | mamul.am
4782 | 0

Ֆրանսիայի սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Բանաձևի քննարկումը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 17-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկվել է բանաձև, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում կանխել ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման հետագա փորձերը, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառմամբ և Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխավորմամբ:
Բանաձևը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ պետությունները պետք է հարգեն և պաշտպանեն այս իրավունքը և հետևաբար, միջազգային հանրության պարտականությունն է պահանջել, որ Ադրբեջանն անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով:
Բանաձևը կոչ է անում եվրոպացի գործընկերներին հետևել Ֆրանսիայի օրինակին և ավելացնել Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ երկրում ապաստանած Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար:

Այն վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ Հայաստանի ինքնիշխան տարածքից ելման դիրքեր դուրս բերել ադրբեջանական ուժերը:

Բանաձևը ողջունում է Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու` Ֆրանսիայի կառավարության որոշումը:

Այն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, օրինական ներկայացուցիչների կամայական ձերբակալությունը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց: Բանաձևը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցների ներքո Ադրբեջանի Հանրապետությունից պահանջել անհապաղ ազատ արձակել իր մոտ գտնվող քաղաքացիական և զինվորական գերիներին և անհապաղ վերադարձնել զոհված հայ զինվորների դիերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր