ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
««Գոյը» աշխարհի լավագույններից է». Վարդան Պետրոսյան
23:30, 17.01.2024 | mamul.am
2771 | 0

«Գոյ» թատրոնը Երևանի և Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է, ինչ-որ առումով` լավագույնը` իր ուրույն մտածողությամբ, ձեռագրով, խաղաոճով։ Ճանաչել և ճանաչում եմ թատրոնի հիմնադիրներին, դերասաններից և, ընդհանրապես, ստեղծագործական խմբից շատերին, ծանոթ եմ խաղացանկին, տեսել եմ նրանց բացառիկ հետաքրքիր, ինքնատիպ, նորարարական ներկայացումները հենց ստեղծման օրից և առանց երկմտանքի ասում եմ, որ «Գոյ»-ը աշխարհի լավագույններից է։ «Գոյ»-ն իր մուտքով նոր շունչ բերեց մեր թատերական իրականություն, ստեղծեց մեզ համար միանգամայն նոր ավանդույթներ։ «Գոյ»-ը նաև եղել է հարթակ` նոր, համարձակ մտածողությամբ օժտված երիտասարդ ստեղծագործողների ինքնարտահայտման համար։ Նրա և ակադեմիական թատրոնի տեսակները, նպատակներն ու գործառույթները միանգամայն տարբեր են։ Օպտիմալացնել «Գոյ»-ը և միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, դա նույնն է ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։ Չի կարելի Գևորգ Բաշինջաղյանին խառնել Սալվադոր Դալիի հետ։ Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ։ Հարցերը պետք է լուծել ընդառաջ գնալով, ոչ թե լուծարելով կամ փակելով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր