ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Սոչիում ծեծկռտուքի ժամանակ սպանվել է հումորիստ Ամիրան Գևորգյանը
12:06, 23.01.2024 | mamul.am
19601 | 0

Սոչիում ծեծկռտուքի ժամանակ սպանվել է հումորիստ Ամիրան Գևորգյանը, հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է ՈՒՀԱ փառատոնը:

Նախնական տվյալներով, 31-ամյա Ամիրան Գևորգյանի՝ Սոչիի «Հարավային մայրաքաղաք» ՈՒՀԱ թիմի անդամ, հումորիստ և հանդիսավար Արթուր Ռասուլովի միջև վիճաբանություն և ծեծկռուք է տեղի ունեցել, որի ժամանակ Ամիրանը գլխի շրջանում վնասվածք է ստացել։ Շտապօգնության բժիշկներին ասել են, որ նա ընկել է երկու մետր բարձրությունից, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ամիրանը հարվածը ստացել է ծեծկռտուքի ժամանակ: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց, գիտակցության չգալով, մահացել։

Ռասուլովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր