ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ԿՀՎ աշխատակիցը 40 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Wikileaks-ի տվյալների փոխանցման համար
11:18, 02.02.2024 | mamul.am
2586 | 0

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը 40 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ WikiLeaks հարթակին հատուկ ծառայության գաղտնի հաքերային ծրագրերի մասին տեղեկություններ փոխանցելու համար, հաղորդում է DW-ը:Նյու Յորքի դատարանը փետրվարի 1-ին 35-ամյա Ջոշուա Շուլթեին մեղավոր է ճանաչել լրտեսության, հաքերային գործունեության, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու և մանկական պոռնոգրաֆիայի տիրապետելու մեջ: Ինչպես պնդում են ամերիկյան իշխանությունները, Շուլթեն կատարել է ԱՄՆ պատմության մեջ գաղտնի տվյալների խոշորագույն գողությունը:

2012-2016 թվականներին տղամարդը ներգրավված է եղել հաքերային խմբում, որոնք աշխատում էին ԿՀՎ-ում։ Այդ ժամանակ նա հավաքել է տվյալներ հատուկ ծառայության կողմից քիբերլրտեսության համար օգտագործվող վնասակար ծրագրերի մասին և դրանք փոխանցել Wikileaks-ին։ 2017-ի մարտին նա հրապարակել է այդ փաստաթղթերը Vault 7 անունով: Դրա շնորհիվ ամբողջ աշխարհում հաքերները մուտք են գործել ծրագրեր։ Դատարանի նյութերում նշվում է, որ Շուլթեն գործել է նախկին գործընկերների հանդեպ ատելությունից դրդված:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր