ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանական իշխանական հեռուստաալիքը հերթական հաղորդումը նվիրել է Հայաստանի Աշտարակ քաղաքին». Թաթոյան
22:30, 05.02.2024 | mamul.am
6433 | 0

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու և օրենսդրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի իշխանությանն անհրաժեշտ է արցախահայության բռնի տեղահանումից ու Հայաստանի տարածքների զավթումից, իր մյուս հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար։ Այս շղարշի ներքո նա խորացնում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի ծրագիրը, ստեղծում է ագրեսիայի արհեստական հիմքեր։
Ադրբեջանական իշխանական հեռուստաալիքը հերթական հաղորդումը նվիրել է Հայաստանի Աշտարակ քաղաքին, որն այն իբր, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ն է և օղուզ-թյուրքական ցեղերի հայրենիքն է անհիշերի ժամանակներից։ Ընդ որում, Աշտարակի հետ միասին յուրացվում են նաև այդ տարածքում գտնվող Հայոց վանական համալիրներն ու եկեղեցիները՝ նշելով, թե իբր դրանք 5-րդ դարի թյուրք-ալբանական հուշարձաններ են։
Իբր հայերն այստեղ բնակեցվել են 1828 թվականից Ռուսական կայսրության կողմից՝ ռուս-թուրքական պատերազմից հետո։
Իրականում, այս ծրագիրը հատուկ մշակված պետական քաղաքականություն է։ Այն ոչ միայն չի նվազել, այլ նաև ինտենստիվ առաջ է տարվում։ Սա արվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քարոզչությամբ։
Անհրաժեշտ է բացահայտել ադրբեջանական կեղծ տվյալները և ցույց տալ, որ Ադրբեջանի իշխանությունը խաղաղության մտադրություն չունի։ Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց օրակարգն ու լեգիտիմացնեն իրենց հանցանքները և զուգահեռ նախապատրաստվեն նոր հանցանքների։

Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր