ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ամառվանից ի վեր այսպես է»․ Տիգրան Դավուդյան
15:24, 11.02.2024 | mamul.am
3339 | 0

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Այս ավտովթարը երեկ տեղի ունեցավ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի այն խաչմերուկում, որտեղ ամառվանից ի վեր տապալվել է գլխավոր պողոտայի նշանը և վարորդների մոտ շփոթ է ստեղծում. բարեբախտաբար տուժող չկա։ Կապալառուն անցած ամռան ճանապարհային նշանը քանդեց՝ փողոցից անցնող ջրագիծը և մայթը նորոգելու ժամանակ։ Ես այս մասին ահազանգել եմ 13/11/2023թ., 4/1/2024թ. և 26/1/2024 թվականին։ Զանգել եմ Ոստիկանություն (102), ինձ ասացին խնդիրը փոխանցել են վարչական շրջանին. «Ձայն բարբառոյ յանապատի»»։

«Ամառվանից ի վեր այսպես է»․ Տիգրան Դավուդյան
«Ամառվանից ի վեր այսպես է»․ Տիգրան Դավուդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
19:48, 09.04.2024
2867 | 0
դեպի վեր