ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Հաջորդ իշխանությունը Հայաստանում պիտի ձևավորվի 6-8 ամսում, այլապես կկորցնենք անկախությունը». Բագրատյան
20:30, 09.04.2024 | mamul.am
7315 | 0

«Միասին» շարժումն ԱԺ շենքի դիմաց իրականացրեց հանրահավաք, որ ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն զգուշացրեց, որ հաջորդ իշխանությունը Հայաստանում պիտի ձևավորվի 6-8 ամսում, այլապես կկորցնենք անկախությունը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որը հարևան երկրի «ձայնը կտրեցնելու» համար տարածքներ է տալիս:

«Փաշինյանն ասում ա, որ գյուղերը տանք, կարող ա պատերազմ չլինի, բայց ես չեմ կարա երաշխավորեմ: Որ չես կարա երաշխավորես, ինչի՞ ես գնում գյուղի ժողովրդին ասում տներներդ վերցրե՛ք, փախե՛ք: Բա դու էսքան տալուց հետո չես հասկանո՞ւմ, ոի պիտի ասես չէ, պիտի զբաղվես բանակաշինությամբ, երկրի պաշտպանության ամրապնդմամբ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

«Հաջորդ իշխանությունը Հայաստանում պիտի ձևավորվի 6-8 ամսում, այլապես կկորցնենք անկախությունը». Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր