ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Ջերմուկ Գրուպ»-ի պատասխանը` «Ռոսպոտրեբնադզոր»-ին
19:48, 13.02.2024 | mamul.am
7772 | 0

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, ինչից հետո կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի համապատասխան խմբաքանակի հետազոտությունները փաստում են, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջուրը համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

««Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում»,- շեշտում է ընկերությունը:

«Ջերմուկ Գրուպ»-ի պատասխանը` «Ռոսպոտրեբնադզոր»-ին
«Ջերմուկ Գրուպ»-ի պատասխանը` «Ռոսպոտրեբնադզոր»-ին
«Ջերմուկ Գրուպ»-ի պատասխանը` «Ռոսպոտրեբնադզոր»-ին
«Ջերմուկ Գրուպ»-ի պատասխանը` «Ռոսպոտրեբնադզոր»-ին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր