ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը` խնդիրների լուծման պատրվակով
20:54, 15.02.2024 | mamul.am
2419 | 0

Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը` խնդիրների լուծման պատրվակով։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Ռաիսին ասել է, որ արտաքին միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլև ավելի լուրջ խնդիրների տեղիք է տալիս։

Նա Թեհրանի և Երևանի հարաբերություններն անվանել է պատմական, բարեկամական և կառուցողական։

Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ նախագահն ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։

Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղ բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունն ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այս առումով Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։

Իրանի կառավարության ղեկավարը աջակցել է Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ պայմանավորվածությունների իրագործումը պահանջում է երկու կողմերի ջանքերը՝ համատեղ տնտեսական հանձնաժողովի արդյունքների հիման վրա։

Գրիգորյանը նշանակալի է համարել նաև Իրանի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը` հայտնելով Երևանի շահագրգռվածությունը էներգետիկայի և տարանցման ոլորտներում Թեհրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր