ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+24 °C
«Սա Պուտինի դաժանության հերթական ապացույցն է». Բայդենը՝ Նավալնիի մահվան մասին
22:30, 16.02.2024 | mamul.am
3953 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ «Նավալնին խիզախորեն դիմադրեց կոռուպցիային և բռնապետությանը։ Անգամ բանտում նա շարունակեց լինել ճշմարտության, ազատության ձայնը։ Նրան թունավորելու փորձից հետո նա սպանվելու սպառնալիքով վերադարձավ Ռուսաստան՝ անհավանական քաջության դրսևորում։ Պուտինն է պատասխանատու Նավալնիի սպանության համար, սա Պուտինի դաժանության հերթական ապացույցն է, նա պատրաստ է սպանել ոչ միայն այլ երկրների քաղաքացիներին, այլ նաև իր քաղաքացիներին։

Նավալնին հավատում էր ազատությանը, օրենքի գերակայությանը Ռուսաստանում։ Նա բողոքեց Պուտինի ռազմական հանցագործությունների դեմ, նրա հրեշավոր պատերազմի դեմ։ Պատմությունը հետևում է մեզ, Ներկայացուցիչների պալատ. եթե մենք չաջակցենք Ուկրաինային, պատմությունը մեզ կդատապարտի։ Պետք չէ նախորդ նախագահի հետևից գնալ և թույլ տալ, որ Ռուսաստանն անի այն, ինչ ուզում է:

Պուտինը և ողջ աշխարհը պետք է իմանան, որ եթե նա հարձակվի ՆԱՏՕ-ի անդամի վրա, մենք կպաշտպանենք դաշինքի հողի յուրաքանչյուր թիզը։

Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Նավալնիի կնոջը և նրա ընտանիքին, ովքեր այսքան վիշտ են կրել։ Մենք չենք մոռանա Նավալնիին և նրա քաջությունը»,- իր ուղերձում ասել է Բայդենը։

Բայդենն ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են նոր միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր