ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մահացել է Սնուփ Դոգի եղբայրը
22:18, 17.02.2024 | mamul.am
5525 | 3

Մահացել է Սնուփ Դոգի կրտսեր եղբայրը՝ Բինգ Ուորթինգթոնը: Այս մասին Instagram-ում հայտնել է ինքը՝ ռեփերը, գրելով, որ Բինգը մայրիկի հետ է: Նրանց մայրը մահացել է 70 տարեկանում:

Ըստ Քալիֆորնիայի Օրենջ շրջանի շերիֆի վարչության՝ 44-ամյա տղամարդը մահացել է հինգշաբթի օրը: Մահվան պատճառը կպարզվի թունաբանական եզրակացության և դիահերձման արդյունքներով։

Սնուփը վարձել էր իր եղբորը՝ բարձրակարգ նախագծերի վրա աշխատելու համար, ավելի ուշ վերջինը դարձել էր ռեփերի շրջագայության մենեջերը, իսկ հետո՝ նրա անունը կրող ձայնագրման լեյբլի գործադիր պրոդյուսերը։

Ավելի վաղ ևս մեկ ողբերգություն էր տեղի ունեցել Սնուփ Դոգի ընտանիքում: Նրա ավագ որդու նորածին տղան մահացել էր ծնվելուց 10 օր անց:

Անցած ամիս էլ Սնուփ Դոգի 24-ամյա դուստրն էր սրտի կաթված ստացել. նա հիմա ապաքինման փուլում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր