ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի վաճառքի հետ». Մեսրոպ Առաքելյան
14:30, 19.02.2024 | mamul.am
2833 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաշվի առնելով Ամերիա բանկի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝
հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին՝
• Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիա Բանկի բաժնետեր։
• Ռուբեն Վարդանյանի 48,8% բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:
• Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։
• Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ-ին։
• Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։
Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր