ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Երեսպաշտության ավելի ցցուն օրինակ դժվար է պատկերացնել»․ Ռոբերտ Հայրապետյան
22:48, 17.05.2024 | mamul.am
3543 | 0

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեսպաշտության ավելի ցցուն օրինակ, քան այսօր Արթուր Դավթյանի ներկայությունն էր սրբազանի հետ հանդիպման եկածների շարքերում, դժվար է պատկերացնել: Այս տեմպերով հաջորդ հանրահավաքին բողոքողների շարքերում «Դավաճանը պետք է հեռանա» վանկարկելիս կարելի է տեսնել նաև Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին:

Ու սա այն Արթուր Դավթյանն է, որի պաշտոնավարման օրոք մեղադրանքներ առաջադրվեցին Արցախի հերոս, լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանին, ով ակտիվ պաշտպանում էր Արցախի հերոս, Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, ում օրոք մեղադրանք առաջադրվեց ու մինչև օրս դեռ քննվում է ՀՀ երրորդ նախագահ, Շուշիի ազատագրման օպերացիայի տակ իր ստորագրությունը դրած Սերժ Սարգսյանի վերաբերյալ շինծու քրեական գործը, ով տասնյակ մեղադրանքներ էր առաջադրում ու կալանքի միջնորդություններ անում 44-օրյա խայտառակ, աղետալի պատերազմից հետո Արցախի փրկության համար պայքարի դուրս եկած ընդդիմադիրներին ազատազրկելու համար, ում օրոք ընթացակարգային խայտառակ խախտումներով, օրենքի կոպտագույն արհամարհմամբ նախ լիազորություններից զրկվեց, ապա կալանավորվեց դատավոր Բորիս Բախշիյանը:
Ի դեպ, արդեն 11 ամիս ապօրինի կալանավորված Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործը ևս «սարքվել է» գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի քավորությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր