«Հրապարակ»-ը գրում է․ «Բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի կազմակերպությունների ղեկավարներ ու անհատներ մեզ ահազանգել են, որ իրենց բեռնատարները մի քանի շաբաթ է՝ կանգնած են «կարգոներում», և իրենք որևէ կերպ թույլտվություն չեն կարողանում ստանալ, որ դրանք տանեն։ Մեզ ասացին, որ նախկինում ԵԱՏՄ տարածքից առանց մաքսատուրք վճարելու բեռնատարները մտնում էին Հայաստան, սակայն վերջին շրջանում ինչ-որ բան է փոխվել, իրենց հասկացնում են, որ պետք է բեռները մաքսազերծվեն։ Տնտեսվարողներից մեկն էլ ասաց, որ բեռները պետք է ժամանակին գային, որպեսզի իրենք կարողանային շահած տենդերի պայմաններն ապահովել, սակայն իրենց համար անհասկանալի պատճառներով ձգձգվում են ձևակերպումները։ Խոսքը, ըստ մեր զրուցակիցների, մոտ 5 բեռնատարի մասին է, որոնցից մեկը կանգնած է Բագրատաշենի անցակետում, մյուսները՝ Երևանի կարգոներում։ Պետական եկամուտների կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչ խնդիր կա, արդյոք օրենսդրության առումով բա՞ն է փոխվել։ |